Հայաստան-Ադրբեջան` 1:3

05/11/2011

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվել է ադրբեջանցիներին: Պայքարն ավարտել է Սերգեյ Մովսիսյանը, ով երկրորդ խաղատախտակին սեւերով պարտվել է Վուգար Գաշիմովին: Պարտիան շարունակվել է մինչեւ 53-րդ քայլը: Նախքան այդ, չորրորդ խաղատախտակին Գաբրիել Սարգսյանը սեւերով 45-րդ քայլում տանուլ էր տվել Գադիր Գուսեյնովին: Իսկ Լեւոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով եւ Վլադիմիր Հակոբյան-Շաքրիար Մամեդյարով պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: