Զրկել են վարորդական իրավունքից

02/10/2011

Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին Բեռլինում զրկել են վարորդական իրավունքներից` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Մարզիկը իր «Ֆերրարիով» Բեռլինի փողոցներով ընթացել է 230 կմ/ժ արագությամբ: Աբրահամը ոստիկաններին պատճառաբանել է, թե ուշանում էր պարգեւատրության արարողությունից: Ըստ «The Local»-ի` մինչ այս դեպքը Գերմանիայի ոստիկանությունը երթեւեկության կանոնների նման խախտում երբեք չի արձանագրել: Բանն այն է, որ այդ մայրուղու վրայով սահմանված է 80 կմ/ժ առավելագույն արագություն: