Պատմական հաղթանակ

26/03/2011

Լեւոն Արոնյանը կրկին հաղթեց Մոնտե Կառլոյում անցկացվող «Ամբեր» գերմրցաշարում: Հայ գրոսմայստերի փայլուն խաղը վկայում է, որ նա պատրաստ է աշխարհի թագի համար պայքարին: «Ամբերի» մասնակից ուժեղագույն գրոսմայստերները, այդ թվում` վարկանիշով Լեւոնին առայժմ գերազանցող Մագնուս Կառլսենը եւ Վիշի Անանդը նրանից պարտություններ կրեցին եւ հենց այս հաջորդականությամբ տեղավորվեցին Լեւոնի թիկունքում: «Ամբեր» մրցաշարում Լեւոն Արոնյանի տարած փայլուն հաղթանակը երրորդն ու վերջինն է, եւ այս իմաստով` պատմական: Այս մրցաշարն այլեւս չի խաղացվի: