Շախմատի կանանց Մեծ մրցանակի Դոհայի մրցաշարի 8-րդ տուրում երեկ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտություն են կրել: Նախքան այս տուրն անկասելի Էլինա Դանիելյանը սեւերով պարտվել է Հիմպու Կոներուին, սակայն 6,5 միավորով պահպանում է առաջին տեղը: Մեկական միավոր են Դանիելյանին զիջում Կոներուն եւ Մարի Սեբան: Լիլիթ Մկրտչյանը պարտվել է Նանա Ձագնիձեին եւ ունի 3 միավոր: