Բողոքարկելու է

14/12/2010

ԱՄՆ-ում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերթեթեւագույն քաշային կարգի WBC վարկածի արծաթե գոտու համար մենամարտում Վիկ Դարչինյանը պարտվել է մեքսիկացի Աբներ Մարեսին: Մեքսիկացին, սակայն, հաղթել է մրցավարների ոչ միաձայն որոշմամբ: Երկու մրցավարները 115:112, 114:111 հաշվով հաղթանակը շնորհել են Մարեսին, իսկ երրորդ մրցավարը 115:111 հաշվով հաղթող է ճանաչել Դարչինյանին: Վերջինիս խոսքով, մրցակիցը լավ մենամարտ էր անցկացրել, սակայն մրցավարն իր անընդմեջ զգուշացումներով խանգարել է Դարչինյանին լիարժեք պայքար մղել: Մրցավարի որոշումն էլ, թե ինքը հայտնվել է նոկդաունում` Դարչինյանը համարում է սխալ: Ի դեպ, Դարչինյանի թիմը բողոքարկելու է արդյունքը: