Միանձնյա առաջատարը

26/02/2011

Շախմատի միջազգային ֆեդերացիայի Մեծ մրցանակի վերջին փուլի` Դոհայի մրցաշարի 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւ ֆիգուրներով մրցել է Նանա Ձագնիձեի հետ եւ 40-րդ քայլում տարել է իր չորրորդ հաղթանակը եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից 1,5 միավոր հետ են Մարտա Ֆյերոն եւ Մարի Սեբան:

4-րդ տուրում Մայա Չիբուրդանիձեի հետ խաղում պարտություն է կրել Լիլիթ Մկրտչյանը: