Պատանիներն անզուգական են

04/12/2010

Թուրքական Բուրդուրում շարունակվող մինչեւ 16 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան օլիմպիադայում մեր հավաքականը շարունակում է փայլուն ելույթները: 8-րդ տուրում տանելով 8-րդ անընդմեջ հաղթանակը (այս անգամ զոհը Թուրքմենստանի հավաքականն էր), մեր պատանիների թիմը հավաքել է 25,5 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի թիմն ունի ընդամենը 21 միավոր: Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր, այնպես որ, պատրաստվենք հայկական շախմատի նոր նվաճման: