Աբրահամը կհաղթի նոկաուտով

20/11/2010

Այս կարծիքին է պրոֆեսիոնալ ռինգում նրա միակ պարտության մեղավորը, ամերիկացի Անդրե Դիրելը: Գնահատելով նոյեմբերի 27-ին Հելսինկիում կայանալիք Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտում կողմերի հնարավորությունները, Դիրելը ասել է. «Աբրահամը կհաղթի նոկաուտով: Կարծում եմ, նա կաշխատի առաջին համարով, ինչպես եւ Ֆրոչը: Սակայն Աբրահամն ուժեղ է եւ ավելի լավ է պաշտպանվում»: Նկատենք, որ Դիրելը երկուսի հետ էլ մենամարտել է, Ֆրոչին պարտվել է մրցավարների որոշումով, իսկ Աբրահամին հաղթելուց հետո հայտնվել է հիվանդանոցում: Այնպես որ, սա տեսաբանի կանխատեսում չէ: