Ասելիք չկա: Այս անգույն խաղից հետո մնում է ետին թվով ափսոսել աշնանային 2:2-ի համար: Տարվա վերջին փորձամրցումները ցույց տվին, որ Հայաստանի ազգային հավաքականը միանգամայն իրական հնարավորություններ ունի ընտրական խմբում առնվազն երկրորդ տեղը գրավելու: Վարդան Մինասյանի սաները խաղացել են գրեթե բոլոր թիմերի հետ եւ այժմ շատ ավելի լավ գիտեն թե մրցակիցների, թե սեփական հնարավորությունները: