Ոչ պակաս դանդաղկոտ էր մեր մյուս մրցակիցը` Սլովակիայի թիմը: Սեփական հարկի տակ նրանք պարտվեցին բաց թողնելով 3 գնդակ: Այսինքն, բոսնիացիներն ապացուցեցին, որ Բրատիսլավայում դաշտի տերերին ծնկի բերելը միանգամայն հնարավոր տարբերակ է: Շատ թույլ էր գործում սլովակների պաշտպանությունը, իսկ դարպասապահ Մուխան չէր կարողանում ժամանակին սրբագրել իր պաշտպանների սխալները:
Կարծում եմ, այս խաղն էլ բավական շատ մտորելու նյութ կտա: