Իռլանդիա-Նորվեգիա՝ 1:2

20/11/2010

Միֆը, թե իռլանդացիները սեփական հարկի տակ ոչ ոքի չեն զիջում, հեշտությամբ հերքեց Նորվեգիայի ընտրանին: Տիպիկ բրիտանական, տեմպային խաղում նորվեգացիները կարողացան գերազանցել դաշտի տերերին եւ մեկ գնդակ ավելի խփել: Ուշադրության է արժանի հյուրերի պաշտպանության գիծը, նրանք ցուցադրեցին անդադար շարժման մեջ գտնվող իռլանդական հարձակման խմբի չեզոքացման հետաքրքիր տարբերակ: