«Ռեալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` ռուսաստանցի մոդել Իրինա Շեյկը, լուսանկարվել է «GQ» ամսագրի իսպանական տարբերակի համար: Ռետրո ոճով արված ֆոտոսեսիան դարձել է աղմկոտ սկանդալի պատճառ: Ամսագրի շապիկը զարդարում է աղջկա բաց լուսանկարը՝ սադրիչ մակագրությամբ` ցանկանո՞ւմ եք տեսնել Ռոնալդուի մերկ ընկերուհուն: Իրինա Շեյկը հայտարարել է, որ ամսագիրը իրեն մերկացրել է «Photoshop» համակարգչային ծրագրի միջոցով: Իսկ ինքն իրականում երբեք մերկ չի նկարվել, այդ թվում եւ՝ այդ ամսագրի համար: Մոդելի խոսքով` ինքը դատական հայց է ներկայացնելու ամսագրի դեմ: Իր հերթին ամսագրի խմբագրությունը պնդում է, որ Իրինա Շեյկը մերկ է լուսանկարվել: Ամսագրի կայքում զետեղված է խմբագրի հայտարարությունը, որում ասվում է, որ աղջիկը «GQ»-ի ստուդիայում է մերկացել: Շատերը չեն բացառում, որ Իրինա Շեյկը կարող է ամսագրի դեմ ելույթ ունենալ Ռոնալդուի հետ ունեցած խնդիրների պատճառով: