Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Կիեւի «Արսենալին»: Շուրջ 40-օրյա ընդմիջումից հետո հանքափորների կազմում կրկին հանդես եկավ Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Վնասվածքից ամբողջովին ապաքինվելուց հետո նա հայտավորված էր պահեստայինների նստարանին եւ 65-րդ րոպեին փոխարինեց Ժադսոնին, երբ «Շախտյորը» հաղթում էր 3:0 հաշվով: Մխիթարյանի ակումբը 10-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ 52 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը: 40 միավորով 2-րդն է Կիեւի «Դինամոն»: Ուկրաինայի առաջնությունում այս տուրից հետո 3-ամսյա ընդմիջում սկսվեց: