Սեւաստոպոլում ֆուտբոլային ակումբի պաշտպան Վլադիսլավ Պիսկունը չորս մարդ է սպանել: ՍեւաստոպոլիԳոգոլի փողոցում, նոյեմբերի 20-ի առավոտյան Վլադիսլավ Պիսկունը «BMW» մակնիշի ավտոմեքենայով փողոցային մրցում է կազմակերպել «Միցուբիշի Լանսեր» մակնիշի մի ավոմեքենայի հետ: «Միցուբիշին» կտրուկ դուրս է եկել հանդիպակաց ուղեգիծ, ինչից հետո Պիսկունը առավելագույն արագությամբ փորձել է առաջ անցնել ճապոնական ավտոմեքենայից: Այդ ամենն ավարտվել է ողբերգությամբ. ֆուտբոլիստը չի կարողացել ղեկավարել ավտոմեքենան, դուրս է եկել մայթ, որտեղ կանգնած 26-ամյա կինը եւ երկու աղջիկներ` երկու եւ հինգ տարեկան, տեղում մահացել են: Ինքը` Վլադիսլավ Պիսկունը, սրունքի վնասվածք եւ ուղեղի ցնցում է ստացել, իսկ մեքենայի ուղեւորուհին` Պիսկունի կինը, ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: