Երկրորդ մեդալը

27/11/2010

Հայաստանի հավաքականը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: 75 կգ-ից բարձր քաշայինների կարգում 23 տարեկանների տարիքային խմբում ներկայացված Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի արդյունքում վաստակել է 250 կիլոգրամ եւ գրավել է առաջին տեղը: 2-րդ տեղը զբաղեցրել է հունգարուհի Քրիստինա Մագատը, իսկ երկամարտի 208 կգ արդյունքով 3-րդ մրցանակակիր է դարձել լեհ մարզուհի Սանդրա Սպայրան: