Հայաստանը եւս մեկ տեղով բարձրացավ

18/11/2010

Հայաստանը եւս մեկ տեղով բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում եւ այժմ 517 միավորով զբաղեցնում է իր համար աննախադեպ 59-րդ տեղը: Աշնանը ունեցած հաջող ելույթներից հետո Հայաստանը ՖԻՖԱ-ի հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 60-րդ տեղը` նախորդ ամսվա համեմատ բարձրանալով միանգամից 45 տեղով: Ինչպես եւ հոկտեմբերին, նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում եւս Հայաստանն առաջ է անցել իր հարեւաններ Իրանից (66-րդ տեղ), Վրաստանից (78-րդ տեղ) եւ Ադրբեջանից (90-րդ տեղ): Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում են Նիդեռլանդները եւ Բրազիլիան: