Դոմենեկը հավաքականին տանում է փակուղի

17/06/2010

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կրկին քննադատել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկին` ասելով. «Ես ապշած եմ Ֆրանսիայի խաղից: Ռայմոն Դոմենեկը հավաքականին փակուղի է տանում: Ես ցավով եմ նայում, թե ինչպես են մեր փառքը վերացնում: Այս թիմին պետք է այլ մարզիչ, ով ֆուտբոլային այլ հայացքներ կունենա, կլինի ավելի դինամիկ եւ պրոգրեսիվ: Դոմենեկն անցած փուլ է, եւ որքան շուտ դա հասկանան Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, այնքան ավելի լավ կլինի»: