Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս, սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ եւ մարզիչ, 51-ամյա գյումրեցի Աշոտ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը Վալենսիայում նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Նշենք, որ Ա. Մխիթարյանը 2006-ից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ երեք բրոնզե մեդալով: