Անցած շաբաթավերջին Մինսկում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի մարզիկները նվաճել են մեկական ոսկե եւ արծաթե ու չորս բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի մարտական սամբոյի երեք ներկայացուցիչներն էլ արժանացել են մեդալների. 74 կգ քաշային կարգում հանդես եկող Աշոտ Դանիելյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, 68 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը պարտվել է միայն եզրափակչում եւ արժանացել արծաթե մեդալի, իսկ 90 կգ քաշային կարգում հանդես եկող Արտակ Ծատինյանը նվաճել է բրոնզե մեդալ: Մինչ այդ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ էին վաստակել նաեւ մարզական սամբոյի ներկայացուցիչներ Ռուզաննա Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը եւ Վահան Վարդանյանը: