Ոսկե մեդալ

15/06/2010

Մոսկվայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչիկ Ջավախյանը արժանացել է ոսկե մեդալի` եզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասնելով հունգարացի Դյուլ Կատեի նկատմամբ: Ջավախյանը 2006թ. Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում նույնպես հանդես էր եկել եզրափակիչում (60 կգ քաշայինների պայքարում), սակայն զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Տիշչենկոյին: Հայաստանի հավաքականի կազմում մոսկովյան առաջնությունում մեդալներ էին նվաճել նաեւ 48 կգ Հովհաննես Դանիելյանը եւ 81 կգ Արթուր Խաչատրյանը:

Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալի է արժանացել 51 կգ քաշային կարգում հանդես եկող Միշա Ալոյանը: