Ութոտնուկի կանխատեսումը

10/07/2010

Ճշգրիտ գուշակություններով հայտնի Պաուլ ութոտնուկը կանխագուշակել է, որ ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության հաղթող կդառնա Իսպանիայի ընտրանին: Ութոտնուկը գուշակել է նաեւ 3-րդ տեղի համար կայանալիք Գերմանիա-Ուրուգվայ խաղի արդյունքը: Ըստ ութոտնուկի,

3-րդ տեղը կգրավի Գերմանիայի հավաքականը: Նոստրադամուս ութոտնուկի կանխագուշակումը ուղիղ եթերով հեռարձակվել է եվրոպական հեռուստաալիքներով: Հիշեցնենք, որ Պաուլը մինչ այդ ճիշտ է գուշակել Գերմանիայի հաղթանակը Արգենտինայի, Անգլիայի հավաքականների նկատմամբ, Ավստրալիա-Գանա խաղի արդյունքը, ինչպես նաեւ իր հարազատ Գերմանիայի հավաքականի պարտությունը Սերբիայի, ապա նաեւ՝ Իսպանիայի հավաքականից: