Ռունիին գնում են

18/07/2010

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվող Ուեյն Ռունիի հետ առաջիկայում կկնքի նոր բազմամիլիոնանոց պայմանագիր: «The Daily Mirror» թերթի տեղեկություններով, ֆուտբոլիստի գործակալի եւ ակումբի բանակցություններից հետո հինգ տարվա պայմանագիր կնքելու որոշում է ընդունվել: Գործարքի ընդհանուր գումարը կկազմի 33,8 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ռունին տարեկան կստանա 6,75 միլիոն կամ շաբաթական` 130 հազար ֆունտ ստեռլինգ: Եթե պայմանագիրը կնքվի, ապա Ռունին աշխատավարձի չափով կշրջանցի ակումբի այսօրվա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստին` պաշտպան Ռիո Ֆերդինանդին, որը շաբաթական ստանում է 120 հազար ֆունտ ստեռլինգ։