Լեոնում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը եզրափակիչ մրցամարտում 2:4 հաշվով պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին: Կիսաեզրափակիչում Արոնյանը 2.5։1.5 հաշվով առավելության էր հասել կուբացի Լոպեսի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում էր 4 գրոսմայստեր: