Ֆրանսիայի Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ռայմոն Դոմենեկի եւ հարձակվող Նիկոլա Անելկայի միջեւ ընդհարմանը միջամտել է երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նշենք, որ ավելի վաղ հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել էին մարզվել` այդ կերպ անհամաձայնություն հայտնելով Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման հետ, ըստ որի, Անելկան պետք է հեռացվի թիմից: Սարկոզին խնդրել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ռոզելին Բաշելոյին հանդիպել հավաքականի ավագ Պատրիս Էվրայի, գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժան-Պիեր Էսկալետի հետ` այս խնդիրը հարթելու համար: