Հուլիսի 12-17-ը Անկարայում կայանալու է հեծանվավազքի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 2 մարզիկներ` Դավիթ Մկրտչյանն ու Միհրան Ավետիսյանը: Ինչպես հայտնում է ArmSport.am-ը, հայ մարզիկները պայքարելու են 25 կմ անհատական եւ 186 կմ խմբային մրցումներում: