Ֆուտբոլային փողեր

18/07/2010

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ նախատեսում է 50 մլն եվրո ծախսել թիմի կազմն ուժեղացնելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին ակումբի ղեկավարությունը 155 մլն եվրո վարկ է վերցրել իր ֆինանսական խնդիրները լուծելու, այդ թվում` աշխատակազմի եւ ֆուտբոլիստների աշխատավարձերը վճարելու համար: «Մենք մոտ 50 մլն տարեկան տրամադրելու ենք ֆուտբոլիստների գնմանը: Այս տարի մենք ձեռք բերեցինք Դավիդ Վիլյային (40 մլն) եւ վաճառեցինք Դմիտրի Չիգրինսկուն: Այնպես որ, այս ամռան համար մենք դեռ 50 մլն եվրո ունենք»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: