Երեկ Ջերմուկում մեկնարկել է շախմատի կանանց Grand Prix FIDE շարքի չորրորդ մրցաշարը, որն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների ընտրական շրջափուլի մաս է կազմում: Grand Prix FIDE բոլոր վեց մրցաշարերի հաղթողը հաջորդ տարի համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոնի հետ: Ջերմուկում 12 շախմատիստուհիներ կմրցեն շրջանաձեւ մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են Հու Իֆանը (Չինաստան, 2589 գործակցով), Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա, 2560), Պիա Կրամլինգը (Շվեդիա, 2536), Տատյանա Կոսինցեւան (Ռուսաստան, 2534), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան, 2514), Սյու Յուհուան (Չինաստան, 2484), Նանա Ձագնիձեն (Վրաստան, 2478), Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան, 2477), Էլինա Դանիելյանը (Հայաստան, 2473), Շեն Յանը (Չինաստան, 2452), Բաիրա Կովանովան (Ռուսաստան, 2366) եւ Մարտա Ֆիերոն (Էկվադոր, 2363).
Առաջին տուրը տեղի կունենա այսօր: