Երկրորդ տեղի համար

19/11/2009

Մոսկվայում անցկացվող Միխայիլ Տալի հիշատակին նվիրված բլիցի աշխարհի առաջնության 2-րդ փուլում կայացել են եւս 14-ական պարտիաներ: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը տոնել է 4 հաղթանակ, կրել է նույնքան պարտություն, իսկ մնացած 6 պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: Արոնյանն այս անգամ եւս սեւերով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Առաջին տուրում նա հաղթել էր Մամեդյարովին, իսկ այս անգամ առավելության է հասել Գաշիմովի նկատմամբ: Այժմ Արոնյանը 14.5 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում: Առաջին հորիզոնականում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով ունի 21 միավոր, իսկ մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Վիշվանաթան Անանդը 20 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Այսպիսով, Արոնյանը գործնականում զրկվել է առաջին տեղում հայտնվելու հնարավորությունից: