Առաջին մեդալը

25/11/2009

Կորեայում ընթացող ծանրամարտի աշխարհի 2009 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալը. Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը արժանացել է արծաթե մեդալի` 69 կգ քաշայինների պայքարում: Հրում վարժությունում Միրզոյանը կարողացել է բարձրացնել 180 կգ եւ զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ երկամարտում Միրզոյանը 334 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ տեղը: Առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Հու Լյաոն: