Հայաստանի հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում հանդիպելու է Ադրբեջանի հետ, որը 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Հունգարիայի հավաքականները ունեն 9-ական միավոր ու ընթանում են 2-5-րդ տեղերում:
Հանդիպման զույգերը հետեւյալն են. Արոնյան-Ռաջաբով, Հակոբյան-Գաշիմով, Սարգսյան-Հուսեյնով, Պետրոսյան-Մամեդյարով: