Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայացել է 2009թ. Հայաստանի լավագույն մարզիկների մեծարման երեկոն, որի ժամանակ Հայաստանի 2009թ. լավագույն մարզիկ Նազիկ Ավդալյանին ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարան է նվիրել: Ավդալյանը այդ պարգեւին է արժանացել նոյեմբերին Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալու համար: Բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանին, ըմբիշ Ռոման Ամոյանին, ծանրորդներ Առաքել Միրզոյանին, Տիգրան Մարտիրոսյանին ու Հռիփսիմե Խուրշուդյանին, ձյուդոիստ Հովհաննես Դավթյանին Գ. Ծառուկյանը նվիրել է ավտոմեքենաներ: Թիմային մարզաձեւերից պարգեւատրվել է միայն «Հատիս» բասկետբոլային ակումբը, որի խաղացողները եւ գլխավոր մարզիչն արժանացել են դրամական պարգեւների: Գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը եւ ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ստացան նաեւ Հրանտ Շահինյանի անվան մեդալներ: