Դեկտեմբերի 15-ին կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2010-2011թթ. կանանց 17-19 տարեկանների առաջնության վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի կանանց մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ նույն խմբում ընդգրկվել են Անգլիան, Ֆինլանդիան եւ Մոլդովան: Մրցաշարը կանցկացվի Մոլդովայում, 2010թ. սեպտեմբերի 11-16-ը: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ նույն խմբում ընդգրկվել են Բելգիան, Անգլիան եւ Թուրքիան: Մրցաշարը կանցկացվի Բելգիայում, 2010թ. հոկտեմբերի 3-8-ը։