25-րդ նոկաուտը

19/10/2009

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Սուպեր վեց» մրցաշարի շրջանակներում շաբաթ օրը Բեռլինում կայացած մենամարտի 12-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Ջերմեյն Թեյլորին` իր հաղթանակների թիվը հասցնելով 31-ի: Դրանցից 25-ը ավարտվել են նոկաուտով: «Սուպեր վեց» մրցաշարում Աբրահամի հաջորդ մրցակիցը ամերիկացի Անդրե Դիրելն է, որի հետ մենամարտը նախատեսված է հունվարի 23-ին ԱՄՆ-ում: Մրցաշարի մյուս երեք մասնակիցներն են բրիտանացի Կարլ Ֆրոչը, ամերիկացի Անդրե Ուորդը եւ դանիացի Միքել Քեսլերը: Վեց բռնցքամարտիկներից ուժեղագույն չորսը կհանդիպեն կիսաեզրափակիչում, իսկ եզրափակիչը նախատեսված է 2011 թվականին: