Մոսկվայում ընթացող աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Մյուս պարտիաներում Վլադիմիր Կրամնիկը հաղթանակ է տարել Պյոտր Սվիդլերի նկատմամբ, իսկ Ռուսլան Պոնոմարյովը ոչ-ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի, Պետեր Լեկոն` Վասիլի Իվանչուկի, Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը, իսկ Վիշվանաթան Անանդն ու Լեւոն Արոնյանը կիսում են 2-3-րդ տեղերը: Երեկ մրցաշարում հանգստյան օր էր հայտարարված: Հիշեցնենք, որ մրցաշարն անց է կացվում նոյեմբերի 4-14-ը` նախ «Նացիոնալ» հյուրանոցում, ապա` Մոսկվայի ԳՈՒՄ-ի շքասրահում: Տալի մրցաշարին հաջորդելու է բլից-շախմատի աշխարհի առաջնությունը: