Չի կայանա

19/01/2010

WBC եւ WBA-ի վարկածներով թեթեւագույն 2-րդ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ամերիկացի Ռաուլ Մարտինեսի միջեւ մարտի 6-ին նախատեսված մրցամարտը չի կայանա: Կողմերի միջեւ ֆինանսական տարաձայնությունները չեն հարթվել: Այս մրցամարտում Դարչինյանը պետք է պահպաներ չեմպիոնական գոտին: Հանդիպումը պետք է կայանար Կալիֆոռնիայի Agua Caliente խաղատանը: Նշենք, որ դժգոհություններն արտահայտվել են Մարտինեսի կողմից: Վերջինս պահանջել է 100 հազար դոլար հոնորար, իսկ Դարչինյանի պրոմոութեր Գերի Շոուն պատրաստ է եղել վճարել միայն 70 հազար: