Ցավալի պարտություն

30/10/2009

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի ընտրանուց: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել՝ Պյոտր Սվիդլերի, Գաբրիել Սարգսյանը՝ Դմիտրի Յակովենկոյի, Տիգրան Պետրոսյանը՝ Եվգենի Տոմաշեւսկիի հետ, եւ միայն Վլադիմիր Հակոբյանը պարտվել է Ալեքսանդր Մորոզեւիչին: Այս պարտությունից հետո Հայաստանը գործնականում կորցրել է մրցաշարի հաղթող դառնալու հավանականությունը: 8-րդ տուրից հետո Հայաստանը 11 միավորով Ուկրաինայի, Հոլանդիայի, Իսպանիայի եւ Իսրայելի հետ կիսում է 3-7-րդ տեղերը: Իսկ առաջատարները Ռուսաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն են, որոնք ունեն 13-ական միավոր: