Հայաստանի շախմատի օլիմպիական հավաքականի անդամ Լեւոն Արոնյանը մասնակցելու է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարին, որը կայանալու է Մոսկվայում նոյեմբերի 5-18-ը (ներառյալ բլից-շախմատի աշխարհի առաջնությունը): Արոնյանի մրցակիցներն են լինելու Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա): Նոյեմբերի 5-8-ը մրցաշարը կկայանա «Նացիոնալ» հյուրանոցում, նոյեմբերի 10-14-ը՝ ԳՈՒՄ-ի ցուցասրահում, իսկ նոյեմբերի 9-ն ազատ օր է: