Իտալիայի վարչապետ եւ «Միլան» ֆուտբոլային ակումբի տնօրեն Սիլվիո Բեռլուսկոնին մի քանի օր առաջ հայտարարել էր, որ պատրաստ է վաճառել իր ակումբը, եթե հայտնվի համապատասխան գնորդ: Հիշեցնենք, որ լուրերը, թե Իտալիայի վարչապետը կարող է վաճառել իր ակումբը, վաղուց էին շրջանառվում, սակայն Բեռլուսկոնին միշտ հերքում էր: Այժմ ամեն ինչ փոխվել է, եւ ակումբի սեփականատերը, հնարավոր է, որ իսկապես դիմի այդ քայլին: «Ես կգնամ այդ զոհողությանը, եթե գտնվի մեկը, ով ակումբին ավելի օգուտ կբերի, քան ես»,- հայտարարել է Բեռլուսկոնին: Նշենք, որ Բեռլուսկոնին «Միլան» ակումբը ձեռք է բերել 80-ականների վերջերին։