Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ընտրանին 4-րդ տուրում հաղթանակ է տարել Սերբիայի 2-րդ ընտրանու նկատմամբ: 4-րդ տուրից հետո մեր հավաքականն ունի 6 միավոր եւ Ֆրանսիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Սերբիայի 1-ին եւ Իսրայելի հավաքականների հետ կիսում է 3-9-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 8-ական միավորով գլխավորում են Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: 5-րդ տուրում Հայաստանի թիմը հանդիպելու է Ֆրանսիայի ընտրանու հետ: