Աշխարհի չեմպիոն

29/11/2009

Կորեայի Գոյան քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը երկարատեւ ընդմիջումից հետո նվաճել է ոսկե մեդալ` արժանանալով Աշխարհի չեմպիոնի կոչմանը: Վերջին անգամ օլիմպիական մարզաձեւերում Աշխարհի չեմպիոն Հայաստանն ունեցել էր 7 տարի առաջ, իսկ ծանրամարտում` 18 տարի առաջ: Պոկում վարժությունում Նազիկը 119 կգ պահել է գլխավերեւում, հրում վարժությունում ելույթները սկսել է 141 կգ-ից եւ բարձրացրել է 147 կգ: