Հայ մարզուհի Սյուզի Կենտիկյանը, ով WBA-ի, WIBF-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն է, ճանաչվել է տարվա լավագույն կին բռնցքամարտիկ: Այդ պատվին Սյուզին արժանացել է բռնցքամարտ լուսաբանող հանդեսների կողմից անցկացված հարցման արդյունքում: Կենտիկյանը վերջին 2,5 տարվա ընթացքում 12 անգամ հաջողությամբ պահպանել է տիտղոսները, իսկ 2009թ. ընթացքում տոնել է 3 հաղթանակ: «Ես ուրախ եմ, որ կրկին լավագույնն եմ: Փաստորեն, բռնցքամարտի սիրահարներին դուր է գալիս այն բռնցքամարտը, որը ես ցուցադրում եմ: Դա ինձ ստիպում է շարունակել նույն ոգով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, եւ շնորհավոր Սուրբ Ծնունդ»,- ասել է Կենտիկյանը: