Շաբաթ օրը հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հերթական անգամ պաշտպանել է իր` աշխարհի չեմպիոնի կոչումը (WBO վարկած, թեթեւագույն քաշ)՝ հաղթելով մեքսիկացի Տոմաս Ռոխասին: Մենամարտը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում գտնվող Agua Caliente խաղատանը: Երկրորդ ռաունդի ավարտից 6 վայրկյան առաջ Վիկ Դարչինյանը նոկաուտի է ենթարկել Ռոխասին: Սա Դարչինյանի կարիերայի 33-րդ հաղթանակն է: Այժմ նա մտադիր է կրկին մենամարտել Նոնիտո Դոների հետ, ում պարտվել էր 2007 թվականին։