Ստիպել է հանձնվել

17/11/2009

Մոսկվայում կայացած շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպել է աշխարհի ամենաուժեղ շախմատիստներից մեկի` Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանը մեծ առավելությամբ 25-րդ քայլին սեւերով խաղալով ստիպել է հանձնվել աշխարհի չեմպիոնին։ Արդյունքում Արոնյանը Անանդի հետ զբաղեցրել է 4-5-րդ հորիզոնականները. նրանք երկուսն էլ ստացել են 5-ական միավոր: