Էլի առանց մարզիչ

31/03/2009

Երեկ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Հայաստանի ֆուտբօլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ վերջինս ազատվել է ՀՀ Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Յան Պոուլսենին առաջարկվել է շարունակել աշխատանքը ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը ժամանակավորապես կատարելու է Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը: Իսկ ՀՀ հավաքականն այսօր մեկնում է Էստոնիա` մասնակցելու 2010թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հերթական հանդիպմանը: