Պահպանել է կոչումը

17/03/2009

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին պահպանել է չեմպիոնական կոչումը` առավելության հասնելով ամերիկացի Լեյխուան Սայմոնի նկատմամբ: Չնայած մրցամարտի ընթացքում ունեցած մեծ առավելությանը՝ Աբրահամին չի հաջողվել ժամանակից շուտ ավարտել հանդիպումը: 12 ռաունդներից հետո նրան հաղթանակը շնորհվել է մրցավարների որոշմամբ` 118:109, 117:110: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արթուր Աբրահամը, նա առաջիկայում մտադիր է հանդիպել WBC եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի հետ: