Հռչակվել է չեմպիոն

11/06/2009

Նախօրեին Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիան որոշում է կայացրել այն մասին, թե ով է արժանացել իրենց կազմակերպության վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման: Հիշեցնենք, որ այդ բռնցքամարտիկի անունը պետք է պարզ դառնար մայիսի 30-ին` Նիկոլայ Վալուեւի ու Ռուսլան Չագաեւի մրցամարտում: Սակայն այդ հանդիպումը այդպես էլ չկայացավ, քանի որ Չագաեւին չթույլատրեցին մասնակցել մրցավեճին՝ առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այս միջադեպից հետո WBA գործկոմը որոշում ընդունեց մեկ շաբաթվա ընթացքում քննարկել ծագած խնդիրը եւ երեկ կայացրել է հետեւյալ որոշումը. Նիկոլայ Վալուեւը հանդիսանում է WBA վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն: