Առաջին թեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հայտարարել է, որ Ջոզեֆ Ագբեկոյի հարվածի ուժն իրեն չի անհանգստացնում: Հիշեցնենք, որ այդ բռնցքամարտիկի հետ Վ. Դարչինյանը հանդիպելու է հուլիսի 11-ին եւ հաղթելու դեպքում կնվաճի նաեւ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը` թեթեւքաշային կարգում: «Բոլորը խոսում են այն մասին, ու Ագբեկոն ուժեղ հարվածների է տիրապետում: Բայց ես չեմ կարծում, թե դրանք այնպիսի ուժ են ներկայացնում, որ ես ստիպված լինեմ հուզվել: Երբ նա զգա իմ հարվածների ուժը, կփորձի պաշտպանվել եւ կմտածի միայն գոյությունը պաշտպանելու մասին: Արդեն տեղյակ եմ, որ Ագբեկոն շատ հաղթանակներ է տոնել նոկաուտով, սակայն նրան պարտված մարզիկներից ոմանք բավարար թվով հաղթանակներ չեն ունեցել իրենց կարիերայի ընթացքում»,- ըստ «AAP» գործակալության` ասել է Վ. Դարչինյանը: