Առաջին մեդալը

27/08/2009

Երեկ Ռոտերդամում անցկացվող Ձյուդոյի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ` դառնալով Հայաստանի առաջին ներկայացուցիչը, ով մեդալի է արժանացել աշխարհի առաջնություններում: Եզրափակչում Հ. Դավթյանը պարտվել է աշխարհի գործող չեմպիոն ճապոնացի Հիրոակի Հիրոակային: Բրոնզե մեդալի համար պայքարում Հովհաննես Դավթյանը հաղթել է Իրանի ներկայացուցիչ Վահիդ Շարյակին: