ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի չորրորդ մրցաշարի հերթական` 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը եւս հաղթանակ է տարել` այս անգամ առավելության հասնելով ուկրաինացի Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել մրցաշարային աղյուսակը եզրափակող Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկին եւ 6-րդ տուրից հետո 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 3,5-ական միավորով նրան հաջորդում են Ալեքսեեւը, Լեկոն, Գրիշչուկը եւ Սվիդլերը: 3-ական միավորով 6-11-րդ հորիզոնականներն են բաժանում Հակոբյանը, Մամեդյարովը, Կարյակինը, Կամսկին, Կասիմջանովը եւ Բաքրոն: Գելֆանդը վաստակել է՝ 2,5, Էլյանովը` 2, Իվանչուկը` 1,5 միավոր: