Նալչիկում ընթացող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 7-րդ փուլում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ սեւ ֆիգուրներով 38-րդ քայլում ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի հետ եւ, վաստակելով 4,5 միավոր, պահպանել է առաջատարի իր դիրքն այս մրցաշարում: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն այսօր խաղալու է Ալեքսանդր Գրիշչուկի հետ Ռուսաստանից: